Հին օրոր ես․․․

Վարարեցրի ալիքներդ ու հորդ դարձա ես։ Ծնունդ առա քեզանից ու էդ պահից ի վեր ես վայրկյանով անգամ չեմ մոռանում ձայնդ։

Կհիշե՞ս, երբ մի օր քեզ պատմեցի օրորիդ մասին, դու թախծոտ ժպտացիր, զգացիր աչքերիս ձայնը՝ անկեղծ ու մաքուր․ կարծես նոր էի ծնվել… կամ նորից։ Պահը ներքաշել էր իր մեջ՝ մենք թաղված էինք միմյանց հայացքներում, լռությունը սովորության համաձայն օրորում էր մեզ։ Продолжить чтение «Հին օրոր ես․․․»

Ուսումնական նկուղները՝ կրթահամալիրի հրաշալիք

Նկուղը որպես ուսումնական տարածք: Եկեք ընդունենք, որ ոչ բոլորը վերը նշված արտահայտությանը կնայեն սթափ «հայացքով», բայց մե՜նք՝ Սեբաստացիներս։ Հրաշալիք են մեր նկուղները, որ այլևս նկուղ չեն կարող համարվել, այլ՝ անհրաժեշտ տարածքներ «մերը» ստեղծելու համար։ Չեմ կարծում, որ բոլոր ուսումնական հաստատությունները կկարողանային նման բան ստանալ ու ստանալուց հետո դա իրոք հրաշալիք համարել։ Продолжить чтение «Ուսումնական նկուղները՝ կրթահամալիրի հրաշալիք»

Անհատական ուսումնական պլան

Տանը փակվելը մեզ չի խանգարում սովորելուն, նոր բաներ ուսումնասիրելուն ու ինքնակրթվելուն։ Կարծում եմ պայմանները մեզ հարմարեցնելը փոքր ինչ դժվար է, բայց հաստատ ոչ անիրական։ Այս ամիսս ցանկանում եմ անցկացնել, մաքսիմալ օգտակար ինքս ինձ համար։ Продолжить чтение «Անհատական ուսումնական պլան»

Create a website or blog at WordPress.com Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑