Դեռ պարում եմ

Տարօրինակ է․․․կանգնած եմ փողոցում․․․ Ամբողջ գետինը թաց է։ Փողոցը դատարկ։ Մարդիկ անհայտացել են․․․ իսկ մեքենաները՜․․ հազվադեպ են երևում։ Անձրևը մեղմ շոյում է ինձ․․․ վարսերս․․քունքերս․․աչքերս․․մարմինս․․բոբիկ ոտքերս։ Ես ու անձրևը մեղմ գրկախառնվել ենք։ Նրա բույրը՜․ պաշտելի՛ս։ Ոտաբոբիկ քայլում եմ մերկ փողոցով․ միայն ես ու անձրևն ենք․․ լռությամբ խոսում ենք, հասկանում ենք իրար։
-Կպարե՞ս — հարցրեց անձրևը։
Նա ապահովեց իմ երաժշտությունը ու սառնությունը։ Սկսեցի պտտվել ու ձեռքերս շարժել օդում։ Ինձ ազատ էի զգում․ թռչնա՜կ․․․։ Ամբողջովին թաց էի,բայց․․․ հաճելի էր․․․։ Պարում էի, ու անդադար պտտվում, իսկ շորս անդադար ծածկում էր դեմքս ու մեղմ ալիքներ ստեղծում  իմ դիմաց, իմ հետևում, իմ շուրջը․․․չնայած նրան, որ շորս թաց է ինձ ու շորիս ոչինչ չէր խանգարում․․․ մենք ուղղակի ուզում էինք մեր միջից դուրս հանել այն, ինչ չկա բոլորի մեջ․․․ դուրս հանել այն ինչ զգում էինք։ Պտտվում էի․․․ահա՛․․․ ավելի արագ․․․ուժեղ անձրևը, ցույց տուր այն, դու կարող ես․․․ գազարագույն, կապույտ, կանաչ, մանուշակագույն․․ պարիր գույների մեջ․․․ զգա անձրևը, նորի՛ց։ Տորնադո․․․ կատաղության նոպաները․․․ դուրս հանիր․․․ արա՜գ․ Մի բղավիր․․․ դու կարող ես։ Պտտվիր դանդաղ․ գիտեմ գլուխդ արդեն պտտվում է․ դու կարող ես։ Կանգ ա՛ռ․․․ արևը․․․շոյիր այն։ Վառում է՜։ Պտտվիր, կքանստիր դուրս հանիր այն ցավը, որ տվեց քեզ քո արևը։ Թռիր լուսնի վրա․․․ գրկի՜ր։ Այն քեզ ի պատասխան կգրկի․․․ անպայման։ Պտտվիր․․․ նորից․․․նորից․․․ ավելի արագ։ Ձյունը չի հալչում ոտքերիդ տակ ․․․ գիտեմ, շնչակտուր ես լինում․․․ բայց խնդրում եմ, նրանք քեզ են նայում․․․նրա աչքերը հառած են երեսիդ, որը չի երևում, ամբողջն արցունք է․․․ ինչի՞ ես լաց լինում։ Պտտվիր․․․ դե վերջ․․․ վերջ։ Այսպես էլ չի կարելի․․․  ոտքերիցդ արյուն է հոսում․ իսկ քո մե՞ջ․․․ արյունը ․․․․ կա՞․․․ չէ՞․․․․կա՞․․․․ չկա՜։ Պարիր․․․ այն չի եռռա քո մեջ չկա տաքություն․․․Արևը վառեց։
Կանգ ա՛ռ։ Ընկա դատարկ փողոցում․․․ դատարկ փողոց, որտեղ անդադար քայլում էին մարդիկ, ու շարժվում էին մեքենաները․․․ իսկ իմ պարը այդպես էլ ոչ ոք չնկատեց․․․․․։ Զարկերս կամաց կամաց կանգնում են․․․ դանդաղ․․․ զրոյանում են․․․ զգում եմ․․․ վե՞րջ։ Ո՛չ ես դեռ պարում եմ, իսկ դուք չեք էլ նկատում․․․․

 

 

Հգ․ Առաջարկվող երաժշտություններ՝

  1. Un océan pour fuir․ Հեղ՝ Evgueni Galperine և Sacha Galperine
  2. Tartini Violin Sonata in G minor
  3. D’une vie à l’autre

Оставьте комментарий

Создайте сайт или блог на WordPress.com

Вверх ↑